Ինչ դիրքով պետք է լինի երեխան, որպեսզի ուսուցումն արդյունավետ լինիAroxj.am-ը գրում է.

Ծնողները միշտ ցանկանում են արագացնել իրենց երեխայի ուսուցումը։ Պարզվում է, որ ուսուցման գործընթացում հիմնական դերը պատկանում է երեխայի դիրքին։ Այս բացահայտումն արել են ամերիկացի գիտնականները: Նրանք նշում են, որ նստած դիրքում գտնվելով, երեխան կարող է սովորել ավելի արագ և արդյունավետ: Մարմնի նման դիրքը հատկապես կարևոր է այն երեխաների համար, որոնց մոտ նկատվում է մտավոր զարգացման ուշացում:

Մտավոր զարգացման բաղկացուցիչ մասը հանդիսանում է առարկաները ճանաչելու և դրանք միմյանցից զանազանելու ունակությունը։ Փորձերի արդյունքում գիտնականներն ապացուցել են, որ 5-6 ամսեկան երեխաները չեն կարող ինքնուրույն առարկաները տարբերել իրարից։ Սակայն, եթե 6 ամսական երեխան կարողանում է զննել, շոշոփել և փորձել առարկաների համը, ապա այս դեպքում իրերը զանազանելը դառնում է շատ ավելի հեշտ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել