Օրերս համացանցում հայտնված տեսանյութը, որում երևում է, թե ինչպես երկտեղանոց փոքր ինքնաթիռները թռիչքներ են իրականացնում Արցախի օդանավակայանից, որոնց ուղևորները զբոսաշրջիկներ են, ու թռիչքները կատարվում են Արցախի գեղատեսիլ վայրերի վրայով` որպես զբոսաշրջային թռիչքներ, մեծ իրարանցում են առաջացրել Ադրբեջանում: Ու այս միկրոթռիչքները առաջիկայում արդեն ավելի լուրջ ու մեծամասշտաբ թռիչքների նախադեպն են, ու վերջիվերջո պետք է Արցախի օդանավակայանը աշխատի այն նպատակով, ինչի համար այն կառուցվել է ի սկզբանե: Եթե որոշում կայացվեց ու կառուցվեց օդանավակայան Արցախում, որը պետք է բավարարի Արցախի ազգաբնակչության ուղևորափոխադրական պահանջները, ապա պետք է որքան հնարավոր է շուտ ստեղծել անհրաժեշտ պայմանները` մասնավորապես լուծել անվտանգության խնդիրները: Չնայած մյուս կողմից Ադրբեջանը դժվար թե համարձակվի այդքան անցնել թույլատրելի սահմանները ու արկածախնդրություն դրսևորել` սպառնալ Արցախի օդանավակայանից կատարվող մարդատար օդափոխադրումների անվտանգությանը: Ադրբեջանական կողմից արցախյան օդանավերի ռմբակոծումն ու ոչնչացումը պարզապես կպայթեցնի այն էլ շատ նուրբ իրավիճակը ու իրապես կարող է նոր ակտիվ ռազմական գործողությունների պատճառ դառնալ, որից արդեն խուսափել չի լինի ... 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել