Emedia.am-ը գրում է.
ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարարությունն «ահաբեկչության բացահայտ ակտ» է որակել հոլիվուդյան նոր կատակերգությունը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի սպանության մասին: Այդ մասին հաղորդել է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով Հյուսիսային Կորեայի զանգվածային լրատվամիջոցները:
«Մենք չեն կարող հանդուրժել ահաբեկչության այս բացահայտ ակտը, երբ ֆիլմում փորձում են հրապարակայնորեն վնաս հասցնել մեր մեծագույն ղեկավարին, վիրավորել մեր ժողովրդին եւ բանակը եւ ոչնչացնել մեր վարչակարգը»,- ասված է Հյուսիսային Կորեայի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որը հունիսի 25-ին հրապարակել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել