Ֆուտբոլի աշխարհի առաջնության ծախսերը միլիարդավոր դոլարներ են կազմում, մինչդեռ Բրազիլիայում կան բազմաթիվ չքավորներ, ովքեր անգամ իրենց տարրական կարիքները չեն կարողանում հոգալ: Զարմանալի չէ, որ բազմաթիվ մարդիկ թուր-թվանքով են ընդունում այս տարվա առաջնությունը: Բրազիլիայի ողջ տարածքով մեկ մարդիկ այնպիսի որմնանկարներ են նկարում, որոնց միջոցով բարձրացնում են իրենց բողոքի ձայնը FIFA-ի դեմ: Նրանք այդ որմնանկարները կոչել են «anti-FIFA graffiti» (FIFA-ի դեմ գրաֆիտի): Գրաֆիտին միանգամայն օրինական է Բրազիլիայում: Այս ֆոտոշարքն ապացուցում է, թե որքան հզոր ուժով է օժտված գրաֆիտին: Այն կարող է ուղերձ հղելու գործուն միջոց հանդիսանալ: Այնուամենայնիվ, սա առաջին անգամը չէ, որ բրազիլացիներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում երկրում տիրող անարդարությունների ու ցածր կենսամակարդակի դեմ, սակայն, ցավոք, Բրազիլիայի կառավարությունը միշտ չէ, որ ականջ է դնում նրանց բողոքներին:






