Վառեց տուփում մնացած վերջին ծխախոտը:
-Խնդրում եմբավական է ծխես:
-Էլի մտածում ես՝  ինչ կասեն ընկերներդ՝ ինձ տեսնելով:
-Թքած ունեմ մյուսների կարծիքի վրա: Քեզ կորցնելուց հետո հասկացաոր պետք է ապրել ինքդ քեզ համարոչ թե ուրիշների: Կներե´ս:
-Ներեցի- մի քանի վայրկյան սիգարետը պահում է բերանում ու ծուխ արձակում:
-Գիտեմոր մի «կներես»-ով ոչինչ չի փոխվում:
-Փոխվում է:
-Ի՞նչը:
-Ամեն անգամ «կներես» բառը լսելուց հետո մարդ գիտակցում էորքան է արժեզրկվել ինքը: Որքան շատ են դրանք նույն մարդու կողմիցայնքան էժանագին է դրանք լսողըքանզի հաճախ ներելիս մարդն ավելի հասանելի ու անկարևոր է դառնում: Հիասթափվում էբայց ասումոր ներել է. բառոր ուղղակի իր բառապաշարի առաջին կարգում էբառորի առկայությունն ու բացակայությունն արդեն էական չեն: Ու մի օր էլ ասում եսթե ներում եսու վերջ դնում այդ ամենինինչպես ծխախոտըերբ բացում ես նոր տուփծխում առաջինըհետոն արդեն էական չէիսկ վերջինը ցավով ես ծխումքանզի չես ցանկանումոր վերջանաչես ցանկանում հանգցնել ու դանդաղ ես ծխում:
-Խոսք եմ տալիսոր սա վերջին անգամն էվերջինն էոր ասում եմ այդ բառը: Վերջ տո´ւր ծխելուն ու սա թող լինի քո վերջին ծխախոտը խնդրում եմ:
Հանգցրեց քիչ առաջ վառածբայց գրեթե չծխածտուփում մնացած վերջին սիգարետը ու գնաց:
Երբեք չծխեցերբեք չներեցբայց գնահատվեց ու սիրվեցչնայած չսիրեցքանզի չբացեց սիգարետի նոր տուփչծխեց ու չգտավ մարդով արժանի կլիներ ներման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել