pic_a4dc69bdaa1cbfefce817ef700feae651in.am-ը գրում է.

Գիտնականները կրկին ստուգման են ենթարկել հարաբերականության ընդհանուր տեսությունը՝ այս անգամ կոսմոլոգիական մասշտաբներով: Ինչպես հաղորդվում է Մեծ Բրիտանիայի թագավորական աստղագիտական միության կայքում, գիտնականների չափումների արդյունքները կատարյալ համապատասխանւմ են Էյնշտեյնի ձգողականության տեսության կանխատեսումներին:

Իրենց ուսումնասիրությունների ժամանակ աստղագետները վերլուծության են ենթարկել SDSS-III նախագծի BOSS բազայի ավելի քան 600 հազար գալակտիկաներ: Նրանք համեմատել են գալակտիկաների միջև ձգողականության ուժի՝ տեսականորեն ստացված արժեքները, Էյնշտեյնի տեսության տվյալներն ու ձգողականության ուսումնասիրվող ուժերը: Գիտնականներին առաջին անգամ է հաջողվել նման մասշտաբային ստուգում անցկացնել:

SDSS-ը գալակտիկաների և աստղերի ճառագայթման ուսումնասիրման նախագիծ է: BOSS-ը նախագիծ է SDSS-ի շրջանակում՝ Տիեզերքի ընդլայնումն ուսումնասիրելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել