«Սահմանին իրավիճակը հանգիստ է, ոչ մի խնդիր չկա».Արծրուն ՀովհաննիսյանLife.panorama.am-ը գրում է.

Այսօր առավոտյան Տավուշի մարզի Մովսես գյուղի ուղղությամբ հակառակորդը կրկին կրակ է բացել:  Այս մասին Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա տեղեկացմամբ, հայկական կողմը զոհեր վիրավորներ չունի: «Ներկայում իրավիճակը սահմանին հանգիստ է, ոչ մի խնդիր չկա»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ կրակոցները տեղի են ունեցել առավոտյան 10.30-ի սահմաններում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել