
Փողերը ծախսելիս պետք է այնպես անել, որ դրանք օգուտ բերեն: Ահա ձեզ մի քանի գաղափար, որոնք կարող են դա իրականություն դարձնել:
1. Ճամփորդեք: Ճանապարհորդությունը, թերևս, փողերը ծախսելու ամենահաճելի ու ամենաանմոռանալի ձևն է: Չէ՞ որ այդ կերպ դուք հնարավորություն եք ստանում նոր վայրեր այցելելու, ծանոթանալու օտար մշակույթի հետ և ստանալու անթիվ ու անհամար անկրկնելի տպավորություններ ու դրական ապրումներ:
2. Զբաղվեք ձեր առողջությամբ: Ինչպես հայտնի է, առողջությունը չես կարող գնել: Բայց դա չի նշանակում, որ դրա վրա պետք է խնայել: Պարբերաբար մարզվելը լավ առողջական վիճակ պահպանելու լավագույն ձևն է, իսկ լավ մարզումները որոշակի ծախսեր են պահանջում: Անգամ եթե դուք սպորտով եք զբաղվում՝ չայցելելով վճարովի սրահներ, ձեզ, միևնույնն է, անհրաժեշտ է որոշակի ծախսեր անել և մի ափսոսացեք, որովհետև ծախսելով այդ գումարները, դուք ձեռք եք բերում կուռ առողջություն:
3. Նորոգեք այն, ինչ կոտրվել է: Արհամարհո՞ւմ եք փոխանցման տուփից եկող տարօրինակ ձայները, հետաձգո՞ւմ եք համակարգչի ֆորմատ անելը… Որքան էլ դուք ձգձգեք, վաղ թե ուշ կգա այն պահը, երբ այդ մանր անախորժությունները կվերաճեն ավելի լուրջ խնդիրների, որոնք արդեն անհետաձգելի կլինեն: Անմտություն է հետաձգել այն, ինչ վաղ թե ուշ անխուսափելի է դառնալու: Եթե դուք հայտնաբերել եք ինչ-որ անսարքություն, ապա աշխատեք միանգամից լուծել այդ խնդիրը, այլ ոչ թե հետաձգել մինչև այն պահը, երբ խնդրի լուծումը կպահանջի ավելի շատ ուժ, փող ու ժամանակ:
4. Զբաղվեք ինքնադաստիարակմամբ ու ինքնազարգացմամբ: Ծախսեք փողերը անձնական մարզչի, կուրսերի ու դասագրքերի վրա, որոնք վերաբերում են ձեր աշխատանքին, հետաքրքրություններին կամ էլ Ձեզ հոբբիին: Դրանք լավագույն ներդրումներն են, որոնք դուք կարող եք անել: Ներդրեք սեփական գիտելիքների ու հմտությունների զարգացման մեջ, և դուք անպայմանորեն կստանաք արդյունք, որը կօգնի ձեզ ավելի մեծ հաջողությունների հասնել և, որպես հետևանք, ավել շատ եկամուտներ ունենալ:
5. Ավելի հարմարավետ դարձրեք ձեր տունը: Ձեր տունը ձեր ամրոցն է ու ձեր սուրբ օջախը: Հենց դրա համար էլ պետք է անել ամենը, որ այն դառնա ձեզ համար աշխարհի ամենահարմարավետ տեղը: Անկասկած, սա բավականին ծախսատար խնդիր է, բայց այդ ծախսերը արդարացված են, որովհետև ծախսված ամեն մի լուման կվերադառնա ձեզ տաքության ու հարմարավետության տեսքով: Այլ կերպ ասած՝ որքան ավելի շատ գումար եք ներդնում ձեր տան մեջ, այնքան ավելի շատ եք շահում:
6. Հանգստացեք: Հանգիստը թարմացնում է մտքերը, նվազեցնում է սթրեսը, բարձրացնում է տրամադրությունը և հենց դրա համար էլ անհրաժեշտ է բոլորին: Եթե դուք զգում եք, որ հոգնել եք, ապա արձակուրդ վերցրեք և աշխատեք ձեզ երես տալ դրա ժամանակ: Այլապես էլ ինչո՞ւմ է գումար վաստակելու իմաստը, եթե դուք չեք կարող այն ծախսել նաև ձեզ վրա: Թուլացեք, հանգստացեք, ուժեր հավաքեք և դրանից հետո դուք կկարողանաք էլ ավելի շատ աշխատել:
7. Մի ափսոսացեք փողեր այն բաների համար, որոնք դուք անընդհատ օգտագործում եք: Չկա ոչ մի վատ բան, եթե դուք քիչ ավել ծախսեք այն իրի վրա, որը դուք պատրաստվում եք անընդատ կիրառել: Եթե դուք ունեք սիրված ֆիլմ, ապա մի ափսոսացեք ձեռք բերել դրա լիցենզիոն տարբերակը: Իհարկե, այն ձեր վրա ավելի թանկ կնստի, բայց այն ավելի բարձրորակ կլինի և այն ավելի երկար կծառայի ձեզ: Եթե ձեզ պետք է ակնոց, ապա ընտրեք լավը, այլ ոչ թե էժանը, որովհետև էժանը ստիպված կլինեք փոխել մի քանի ամիս անց: Մի խոսքով, ժլատություն մի արեք և իսկապես անհրաժեշտ բաներից վրա մի խնայեք, որպեսզի ստիպված չլինեք կրկնակի վճարել էժանի համար:
8. Ձեզ թանկ մարդկանց համար գնեք թանկարժեք նվերներ: Մտերիմ մարդուն ուրախություն պարգևելը փողերը ծախսելու լավագույն ձևերից մեկն է: Բարձրացրեք այն մարդկանց տրամադրությունը, ովքեր պետք են ձեզ, և դուք ոչ միայն այդ մարդկանց կերջանկացնեք, այլև ինքներդ ձեզ: Եվ պետք չէ սպասել հատուկ առիթների, որպեսզի ինչ-որ նվեր անել, անսպասելի անակնկալներ կազմակերպեք և ավելի հաճախ զարմացրեք ձեր սիրելիներին:
9. Թարմացրեք ձեր զգեստապահարանը: Անխոս, հիմարություն է խելագարության աստիճանի վազել հայտնի դիզայներների նորագույն հավաքածուների հետևից, որոնք աստղաբաշխական գներ ունեն: Միևնույն ժամանակ, այդքան էլ ճիշտ չէ 5 տարի շարունակ միևնույն շապիկով մարդամեջ դուրս գալը: Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Լավ հագուստը ոչ միայն կապրիզ է կամ վկայություն առ այն, որ դու նորաձևության մոլի հետևորդ ես: Լավ հագուստը կարող է օգնել ձեզ հարցազրույցի ժամանակ և լավ տպավորություն թողնել, ինչի հաշվին դուք կարող եք շրջանցել ձեր մրցակիցներին: Այ խոսքերով՝ ծախսելով հագուստի վրա, կարող եք հետագայում ավելի մեծ եկամուտ ստանալ՝ նաև այդ հագուստի շնորհիվ:
10. Առողջ սնունդ օգտագործեք: Կա հայտնի ասացվածք՝ «Դու այն ես, ինչ ուտում ես»: Այս իմաստության մեջ մեծ ճշմարտություն կա: Անհնար է առողջ օրգանիզմ ունենալ, եթե ամեն օր ուտում եք անառողջ սնունդ: Իհարկե, արագ պատրաստման փլավ ուտելը անհամեմատ ավելի էժան է նստում, քան, ասենք, լիսկական ապուր ու աղցան պատվիրելը, բայց միշտ հիշեք՝ չի կարելի խնայել սնունդի վրա:



