Life.panorama.am-ը գրում է.

Ֆուտբոլի աշխարհի 2014թ-ի առաջնության և Հայաստանի մասին Life.panorama.am-ի հետ զրույցում իր տպավորություններն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, շվեյցարացի Բեռնար Շալանդը:
-Ինչպիսի՞ն են ձեր տպավորությունները Ֆուտբոլի աշխարհի 2014թ-ի առաջնությունից:
-Մենք շատ լավ խաղեր տեսանք այս մրցաշարի ընթացքում: Նաև, այն, ինչ եղավ, անակնկալ չէր, քանի որ վերջին ժամանակներում Իսպանիան այնքան էլ լավ չի խաղում ինչպես առաջ էր: Բարսելոնան արդեն այն չէ, նրանց խաղերը «Ատլետիկո-Մադրիդի» և «Ռեալ Մադրիդի» հետ այդքան էլ լավը չէին: Ինչ վերաբերում է Անգլիային, իմ կարծիքով, նրանք այնքան էլ լավ թիմ չեն: Բանն այն է, որ Անգլիան չունի բավականաչափ անգլիացի լավ խաղացողներ, նրանց թիմում շատ են օտարերկրյա ֆուտբոլիստները, եթե նայենք` ոչ մի օտարերկրյա թիմում նույնպես չկա անգլիացի լավ խաղացող, իսկ այս պատկերն, անշուշտ, մարզիչի համար բավարար չէ:
Ինձ համար շատ լավ կազմակերպված և մեծ պոտենցիալ ունեցող թիմեր են Իտալիան, Ֆրանսիան և Գերմանիան, Բրազիլիան, որոնք, կարծում եմ, կհայտնվեն եզրափակիչում:
-Որպես մարզիչ և պարզապես դիտորդ, ո՞ր թիմերի խաղն եք հավանում:
-Որպես մարզիչ ես հավանում եմ Բրազիլիայի թիմը: Հիմա ես շատ վստահ չեմ Բրազիլիայի հարցում, բայց, այնուամենայնիվ, այն ուժեղ թիմ է: Հետաքրքիր թիմ է նաև Հոլանդիայի ֆուտբոլի հավաքականը, այստեղ համատեղ բավականին հաջող խաղում են երիտասարդ և փորձառու ֆուտբոլիստներ:
Կարծում եմ` այս առաջնությունում կհաղթի Բրազիլիան կամ Գերմանիան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



