1in.am-ը գրում է.
Թռչնագրիպի համաճարակի ճանապարհի գլխավոր խոչընդոտը ոչ թե մուտացիաների հանդեպ վիրուսի սահմանափակ ունակությունն է, այլ գրիպի մոտ շտամների հանդեպ առանձին պոպուլյացիաների իմունիտետը՝ հաստատում են գիտնականները: Այլ կերպ ասած՝ թռչնագրիպի համաճարակի հավանականությունը (և փոխանցումը մարդուն) հաշվարկելիս բնապահպանությունն ավելի կարևոր է գենետիկայից՝ հայտնում է Proceedings of the National Academy of Sciences ամսագիրը:
Օքսֆորդի համալսարանի գիտնականները մշակել են թռչնագրիպի վիրուսների էվոլյուցիայի մոդել՝ կյանքի տարբեր տևողությամբ վայրի և տնային թռչունների 15 տեսակների պոպուլյացիաներում: Գիտնականները վերցրել են եվրոպական թռչունների՝ գրիպով վարակվելու վերաբերյալ խոշորագույն հետազոտությունների տվյալները և ուշադիր ուսումնասիրել մրցակցությունը վիրուսի առավել շատ և քիչ պաթոգեն շտամների միջև:
Վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ առավել վտանգավոր շտամներն առաջանում են քիչ ապրող թռչունների մոտ. նրանց պոպուլյացիոն կազմն ավելի արագ է թարմանում:
Շնորհիվ թռչնաբուծության նոր մոտեցումների՝ տնային բադերին արդեն չեն պահում փակ ավազաններում, և դրանք հաճախ են շփվում երկարակյաց վայրի բադերի հետ: Դա էլ դարձել է վերջին 20 տարվա բարձրպաթոգեն թռչնագրիպի բռնկման ակնհայտ պատճառներից մեկը: