Հուլիսի 1-ից Սերժ Սարգսյանի աշխատավարձը կկազմի մոտ 1 մլն 300 հազար դրամ՝ այսօրվա 440 հազար դրամի փոխարեն: Ազգային ժողովի նախագահն ու վարչապետը բարձրացման արդյունքում կստանան 1 մլն 190 հազար դրամ աշխատավարձ՝ ներկայիս մոտ 400 հազարի փոխարեն: Նախարարների աշխատավարձը կհասնի մոտ 800 հազար դրամի՝ ներկայիս մոտ 300 հազար դրամի փոխարեն:
Պատգամավորների աշխատավարձը հուլիսի 1-ից կկրկնապատկվի՝ դառնալով 660 հազար դրամ՝ ներկայիս 330 հազարի փոխարեն: Մոտ 1 մլն դրամի կհասնի փոխվարչապետի, Գլխավոր դատախազի, Վճռաբեկ դատարանի նախագահի, Վերահսկիչ պալատի նախագահի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատավարձի չափը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/surenyants/posts/679269748789239
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



