Life.panorama.am-ը գրում է.
Ռուս հայտնի երգչուհի Պոլինա Գագարինան դեռ ապրիլ ամսին էր խոսել իր և սիրելիի` հայտնի լուսանկարիչ Դմիտրի Իսհակովի հարաբերությունների մասին: Օրերս էլ ռուսական պարբերականներից մեկին տված հարցազրույցում երգչուհին տեղեկացրել է Ֆրանսիայում իրենց գաղտնի ամուսնության մասին:
«Արևոտ օր էր: Մենք երկար քայլում էինք Փարիզի փողոցներով և շատ էինք հոգնել: Սիրահարների կամուրջի մոտ նստեցինք, լուսանկարվեցինք: Այնուհետև ես ասեցի` դե նկարվեցինք, ժամանակն է գնալու: Դրանից հետո Դիման սկսեց ինչ-որ բաներ շշնջալ, ես նույնպես, ամբողջությամբ կորելի էի զգացմունքների մեջ, և այդ պահին նա ինձ տվեց ամուսնական մատանի»,- անկեղծացել է Գագարինան:
Հիմա Գագարինանա «Tiffany» ֆիրմայի այդ մատանին կրում է ամեն օր և ամեն տեղ, այն մատից հանում է միայն լվացվելու ժամանակ: Երգչու փոխանցմամբ դեռ չեն որոշել հարսանիքի կոնկրետ օրը: Նախատեսում են այդ օրը հավաքվել շատ նեղ շրջապատով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2014/06/25/gagarina/180539
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



