1. Երբ իրը դառնում է օգտակար, այն որպես կանոն դադարում է գեղեցիկ լինել: Գյոթե

2. Դուրեկան է անգամ տատասկը, եթե նրա միջից վարդ է երևում: Պուբիլիոս Սիրոս

3. Սիրահարվածները չեն կարող արդարացիորեն դատել սիրեցյալների գեղեցկության մասին: Քվինտիլիանոս

4. Կան մարդիկ, ովքեր նման են ժամանակակից խանութներին: Ցուցափեղկերում ամեն ինչ կա, սակայն երբ մտնում ես, ներսը դատարկ է: Աուերբախ

5. Եթե մենք ինքներս անթերի լինեինք, այդքան մեծ հաճույքով չէինք նկատի ուրիշների թերությունները: Լառոշֆուկո

6. Գեղեցկությունն ամենուր հույժ ցանկալի հյուր է: Գյոթե

7. Գեղեցիկ է թվում ամեն բան, ինչին սիրով ես նայում:

8. Մենք գեղեցիկ ենք անվանում ավելորդ տարրեր չունեցող, աշխարհում ամեն ինչին անփոփոխ հարազատ թվացող ու բազմաթիվ ծայրահեղությունների միջինը հանդիսացող հասարակը: Էմերսոն

9. Գեղեցկությունը մարդկանց սրտերում խաղաղություն հաստատելու ձիրք ու զորություն ունի: Սերվանտես

10. Ուշադիր նայիր բթամիտ գեղեցկուհուն, երկար ու խորը զննիր նրա յուրաքանչյուր դիմագիծը: Նրա ժպիտը, հայացքը, նրա ողջ գեղեցկությունը աստիճանաբար կվերածվեն ապշեցուցիչ այլանդակության: Իվան Գոնչարով

11. Գեղեցկությունն ինքնավստահություն է ծնում: Ֆրացտագ

12. Բոլոր փոքրիկ աղջիկներին հարկավոր է ասել, որ նրանք գեղեցիկ են, անգամ եթե իրականում նրանք գեղեցիկ չեն: Մերիլին Մոնրո

13. Նա, ով վախենում է փշի ծակոցից, պետք է երբևէ անգամ չերազի վարդի մասին: Էնի Բրոնտե

14. Երիտասարդությունը երջանիկ ժամանակաշրջան է, քանի որ երիտասարդներին հատուկ է գեղեցիկը տեսնելու ունակությունը: Ցանկացած մարդ, ով պահպանում է գեղեցիկը տեսնելու ունակությունը, երբեք չի ծերանում: Ֆրանց Կաֆկա

15. Մարդ պետք է ամեն օր մի քիչ երաժշտություն լսի, մի քիչ պոեզիա ընթերցի և մի գեղեցիկ նկար տեսնի, որպեսզի աշխարհի հոգսերը չմթագնեն գեղեցիկի զգացումը, որն Աստված սերմանել է յուրաքանչյուր մարդու մեջ: Գյոթե

16. Ճշմարտությունը միշտ չէ, որ գեղեցիկ է, իսկ գեղեցիկ խոսքերը միշտ չեն, որ ճշմարիտ են: Լաո Ցզի

17. Ես հավատում եմ, որ ավելորդ կալորիաներից ազատվելու լավագույն միջոցը ծիծաղն է: Ես հավատում եմ համբույրների ուժին: Ես հավատում եմ, որ հնարավոր է ուժեղ մնալ այն ժամանակ, երբ կյանքում ամեն ինչ վատ է ընթանում: Ես հավատում եմ, որ երջանիկ աղջիկները ամենագեղեցիկ աղջիկներն են, և ես հավատում եմ հրաշքներին: Օդրի Հեփբերն  

18. Արտաքինով մի՛ դատիր: Որքան ավելի գեղեցիկ է օձը, այնքան ավելի ճակատագրական կարող է լինել նրա խայթոցը: Ուիլյամ Սքոթ Դաունի

19. Մեր սրտերն արբած են այն գեղեցկությամբ, որ մեր աչքերը երբեք չէին կարող տեսնել: Ջորջ Ռասել

20. Ո՞վ է մնում անտարբեր գեղեցկուհու հմայքին,

Շիկնանքներին նրա տաք, գեղգեղանքին ու քայլքին,

Ու երբ նա իր հմայքին քիչ էլ խելք է  գումարում,

Մեզ ավելի է գերում ու ավելի է գրավում:  Ռ. Բյորնս

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել