Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ի Օհայոյի պետական համալսարանի գիտական թիմի շնորհիվ պարանոցից ներքև կաթվածահար եղած Իեն Բուրկհարթը դարձել է առաջին հիվանդը, ով կարողացել է միայն մտքի ուժի գործածությամբ շարժել ձեռքը։

Ինչպես նշում է The Telegraph-ը, դա տեղի է ունեցել գիտնականների՝ Բուրկհարթի ուղեղում ներդրված չիպի միջոցով, որը կարող է իրական հեղափոխություն անել կաթվածահար, ինչպես նաև մկանային համակարգի հետ խնդիրներ ունեցող մարդկանց բուժման բնագավառում։

Thinking hard: Thanks to a chip implanted in his brain, Ian Burkhart ushered in what doctors are calling a ¿bionic age which could revolutionise treatment for the disabled

«Նեյրոբրիջ» կոչվող ուշագրավ փորձարկման ժամանակ 23-ամյա երիտասարդն անընդհատ մտածել է ձեռքը շարժելու մասին, իսկ մնացածն արդեն արել է չիպը, ինչի համար պահանջվել է 1 վայրկյանից էլ քիչ ժամանակ։

Աղբյուրը հավելում է, որ 0.2 սմ երկարությամբ չիպը կարողանում է «կարդալ» հիվանդի մտքերը, ինչից հետո տեղեկությունը մալուխի միջոցով փոխանցվում է համակարգչին։ Սարքն ապակոդավորում է ստացված տեղեկությունն ու մկաններին տալիս համապատասխան հրամանը։

Information: The computer is connected to a sleeve of electrodes on his arm which stimulates the muscle fibres to move

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել