ԵԽԽՎ նիստում Ադրբեջանի նախագահը մի հարց էր բարձրացրել, որը առաջին հայացքից ծիծաղ է առաջացնում: Նա ասում էր, որ հայերը այն տարածաշրջանում, որում հիմա ապրում են, բնակեցրել են 20-րդ դարի վաղ շրջանում, իսկ Երևանը, նրա խոսքերով, եղել է ադրբեջանական պատմական քաղաք, որտեղ հայերը եկել ու բնակվել են:

Հիմա մենք ի՞նչ ենք անում՝ Աֆրիկյանների ակումբի շենքն ենք քանդում, մեր դարավոր մշակույթի օջախներն ենք վերացնում: Կոպիտ ասած՝ վերացնելով մեր մշակույթը՝ մենք վերացնում ենք մեզ: Հա բա, Ադրբեջանն էլ այդպիսի հայտարարություններ կանի ու կասի, որ մենք նոր ենք եկել այս բնակավայր, եթե մենք հակառակ ապացույցները չունենանք: Թե՞ հույսներս դրել ենք Խորենացու «Հայոց պատմության», կամ հույն պատմիչների վրա: Իրանք էլ մի գիրք կարան գրեն ու բերեն ասեն՝ մեր պատմիչն էլ սա է գրել: Փաստ պետք է ունենանք, գրքի բառերը պետք է համապատասխանեն արդի վիճակին: Եթե նորագույն պատմության մեջ գրված է, որ մենք ունենք Աֆրիկյանների ակումբի շենք, ուրեմն այդ շենքը պետք է կանգուն մնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել