Panorama.am-ը գրում է.
Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտում այսօր մեկնարկել են ներբուհական ստեղծագործական քննությունները: «Դերասանի վարպետություն» մասնագիտության քննությանն այսօր ներկա է գտնվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանը նշել, որ ներբուհական քննությունները ևս անցկացվում են ԿԳՆ-ի հսկողության տակ:
«Թատերական ինստիտուտը հետաքրքրություն հարուցող ինստիտուտ է: Ինչքան էլ խոսում ենք, որ մենք հումա նիտար ու տնտեսագիտական բլոկում ունենք դիմորդների մեծ քանակ, այնուհանդերձ, արվեստի ու մշակույթի ինստիտուտներն ունենում են իրենց դիմորդները, որոնք սեփական նախապատրաստական աշխատանքներն են տանում այստեղ ընդունվելու համար: Չեմ կարող ասել, որ մրցույթը բարձր է, բայց կարող եմ ասել, որ այս տարի նույնպես հատուկ ուշադրության տակ ենք պահելու մշակույթի, արվեստի բուհերում պետական պատվերի ձևավորման գործընթացը: Եթե լինեն տաղանդավոր դիմորդներ, ապա մենք արդեն իսկ պետպատվերի շրջանակում հատկացված տեղերից, անհրաժեշտության դեպքում կավելացնենք»,- ասել է Ա. Աշոտյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



