Հետաքրքիր ու խորհրդավոր տառ է «Ս» տառը: Հաճախ այս տառը կպցնում ես քեզ շաաաաաատ սիրելի մարդկանց անունների վերջից, որպեսզի քո մեծագույն սերը արտահայտես նրանց հանդեպ: Դա ավելին է, քան եթե, ասենք, անունից հետո «ջան» բառն ես ավելացնում: Օրինակ` Միշելս ու Միշել ջան, Մերիս ու Մերի ջան: Տարբերությունն ակնհայտ է:
Ես էլ էի հաճախ նման ձև դիմում, դեռ մի հատ էլ ավելացնում «ցավդ տանեմը», մինչև մի գեղեցիկ օր մի հիանալի ու իմաստուն անձնավորություն խորհուրդ տվեց փոխել դիմելաձևս` ձերբազատվել հետագա հավանական հիասթափություններից:
Այո, շատ խորհրդավոր ու հետաքրքիր տառ է «Ս» տառը` տևական ժամանակ դիմում ես սիրելի մարդկանց անվան վերջում այն ավելացնելով, իսկ մի գեղեցիկ օր էլ դիմում ես նրանց, որպեսզի վերջիններս այդ տառի մեծատառը գրեն ու չքվեն քո կյանքից:
Հ.Գ.
Փոշմանողները միշտ էլ հոգու խորքում զգում են, որ ՈՒՇԱՑԵԼ են:
Ու բոլորն էլ այդ նույն հոգու խորքում հասկանում են, որ «Արածներիդ համար մի փոշմանի, չարածներիդ համար փոշմանի» շաբլոն աֆորիզմը` չհիմնավորված, անապացու



