Tert.am-ը գրում է.
Ավարտվել է ընդունելության քննությունների առաջին փուլը և թեստերից ու ընթացակարգերից լուրջ դժգոհություններ չկան: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ընդգծեց, որ հայ հանրությունն արդեն հանգիստ է ընդունում ընդունելության քննությունները:
«Արդեն երրորդ տարին է մեզ հաջողվում է քննությունները կազմակերպել այնպիսի մակարդակով, որ չի հարուցում անհանգստություն: Առջևում լրացուցիչ փուլն է՝ հուլիսի 2-ից 8-ը: Այդ փուլին կմասնակցեն այն դիմորդները, որոնք հնարավորություն չեն ունեցել մասնակցել առաջին փուլին՝ բանակից զորացրված երիտասարդները, Ջավախքի ու սփյուռքի դիմորդները, ինչպես նաև հիվանդության պատճառով քննություններին մասնակցելու հնարավորություն չունեցած դիմորդները»,- ասաց նա:
Նախարարը շեշտեց, որ կանխվել են նորագույն տեխնիկական սարքերի օգտագործման բազմաթիվ փորձեր, որոնց միջոցով դիմորդները պատասխանել են քննության հարցերին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ