Արդարության համար ժամանակ առ ժամանակ «պայքարող» հայտնիների մտքով անցնու՞մ է, որ անարդար է, երբ իրենք մի քանի անգամ ավելի շատ աշխատավարձ են ստանում, քան սահմանին կանգնած սպան, կյանքեր փրկող բժիշկը, սերունդներ կրթող ուսուցիչը և հասարակական կարգ պահպանող ոստիկանը, թե՞ մեր հայտնիները մտածում են, որ իրենք ավելի կարևոր գործ են կատարում, քան վերոնշյալ մասնագետները: Արդարության մասին խոսելիս իսկապես պետք է արդար լինել և չխաղալ հասարակության համբերության հետ: Չնայած որքան հասկանում եմ` մեր հասարակության մեջ կա մի մասնիկ, ով սիրում է խաբված լինել, իսկ մեր սիրելի հայտնիներն էլ մեծ սիրով կատարում են այդ պատվերը:
Հ.Գ. Ես վեց տարվա եթերային փորձ ունեմ և կարող եմ վստահ ասել, որ եթերում աշխատելը պատասխանատու, բայց ոչ բարդ գործ է, իհարկե, ինտելեկտ ունեցող մարդու համար: Ցավում եմ բոլոր նրանց համար, ովքեր մտածում են, որ եթերից երևալը կամ եթերից «կապիկություն» անելը պետք է ավելի բարձր գնահատվի, քան բժշկի կամ մանկավարժի աշխատանքը: Որպեսզի մեր հասարակությունը լավ ապրի, պետք է վերջ տանք պոպուլիզմին, սեփական անձի մեծարմանը, սեփական PR-ի համար հասարակության խնդիրների կոծկմանը և ուղղակի յուրաքանչյուրս զբաղվենք մեր գործով:



