Ժամանակակից ֆուտբոլը շատ է տարբերվում 20-րդ դարի ֆուտբոլիցՀաճախ ողջ խաղի ընթացքում գործում է միայն մարզչի պլանը՝ ոչ մի ինդիվիդուալ գործողություն ֆուտբոլիստների կողմիցՇատացել են նաև ճարպիկ դերասան ֆուտբոլիստները որոնց բնականից չտարբերվող ավանտյուրաների միջոցով ֆուտբոլային բազմաթիվ հանդիպումներ բոլորովին այլ ընթացք են ստանումԱյսինքն, թե ապաշնորհ մեկ դատավոր կարող է որոշել ողջ խաղի ճակատագիրըԱյս առաջնությունում հաջողությամբ կիրառվեցին դարպասի գրավումը արձանագրող սարքերը Դա լուրջ քայլ էր անհարկի թյուրիմացություններից ապահովագրվելու համար
Բայց մեծագույն խնդիրը՝ դատավորները, շարունակում են հաճախ հարամել կարևորագույն հանդիպումներըՖԻՖԱ-ն պետք է լուրջ մտածի այս ուղղությամբ: Պարտադիր պետք է վիճելի իրավիճակների ժամանակ հնարավորություն տալ դատավորներին տվյալ պահի տեսանկարահանումը անմիջապես դիտելով կայացնել, թեկուզ էլի սուբյեկտիվ, բայց համեմատաբար արդար որոշում՝ այլապես դուրս է գալիս, որ հիմնականում հենց դատավորն է որոշում խաղի ելքը: Չեմ կարծում որ այս նորամուծությունը կազդի ֆուտբոլի ինտերակտիվության վրա՝ ընդհակառակըայլևս չեն լինի ձեռքով խփված գոլեր կամ ձեռքով խաղ, չպատժված կանոնների խախտումներ և սիմուլյացիաներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել