Աշխարհի առաջնության խմբային փուլի Ուրուգվայ-Իտալիա խաղի 78-րդ րոպեին Ուրուգվայի հավաքականի առաջատար խաղացող Լուիս Սուարեսը կծեց Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կելինիի ուսը: «Յուվենտուսի» խաղացողը մեքսիկացի դատավորից անմիջապես պահանջեց ուրուգվայցի հարձակվողին նկատողություն տալ, սակայն այդ դիպվածը դատավորը անուշադրության մատնեց:

Սակայն այն չվրիպեց ֆուտբոլասերների աչքից և ծնունդ տվեց մի շարք մեմերի՝ Սուարես-վամպիր, Սուարես-մարդակեր և այլ անվանարկումներով:


Հիշեցնենք, որ սա Սուարեսի կարիերայում առաջին դեպքը չէ, երբ նա խաղադաշտում կծում է իր հակառակորդին: Սրանից ավելի վաղ նա կծել էր նիդերլանդական PSV թիմի կիսապաշտպան Օտման Բակալին, «Չելիսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչի ձեռքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել