Ինչպե՞ս սնվել ամռան շոգին. Խորհուրդ է տալիս սննդաբանըPanorama.am-ը գրում է.

Սննդաբան Վարդանուշ Պետրոսյանի պրակտիկան ցույց է տալիս, որ Հայաստանում էլ սնունդի հետ կապված ոչ ինֆեկցիոն հիվանդությունների թիվն ավելացել է:

«Դրանցից են շաքարային դիաբետ, ճարպակալում, ուռուցքներ, սրտանոթային հիվանդությունները: Սրանք իհարկե միայն սննդի հետ կապված չեն, բայց դրանց զարգացման գործում շատ կարևոր դեր ունի սնունդը: Չմոռանանք, որ Հայաստանում մահացությունների 70 տոկոսի դեպքում պատճառը հենց այս հիվանդություններն են»,-Panorama.am-ին ասացՎարդանուշ Պետրոսյանը:

Բժշկուհուն առավել հաճախ դիմում են ճարպակալման խնդիր ու շաքարային դիաբետ ունեցող քաղաքացիները: Քիչ չեն նաև առողջ դիմողները, որոնք ցանկանում են ուղղակի ճիշտ սնվել հետագա հիվանդություններից խուսափելու համար:

«Առողջ սնվելը հեշտ չէ իրականում»,-նկատեց բժիշկը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել