Չուտես, չխմես, իրանց լսես:
Աֆրիկյանների շենքում երեկ հավաքվել էին մի շարք հայտնի մարդիկ, մեկը եկել էր՝ նվագեր, մյուսն էլ եկել էր, որ ծեծ ուտեր ու գնար ոստիկանություն: Համասյանը նվագեց, այ Հովոյի ոստիկանություն գնալ-չգնալուց խաբար չունեմ, բայց Աֆրիկյանների շենքը մտահոգիչ նախադեպ է, տարիներ շարունակ այն աղբանոցի էր վերածվել հենց երևանցիների կողմից, ոչ ոքի չէր հետաքրքրում շենքի ճակատագիրը: Աստված տա՝ Աֆրիկյանների շենքը պահպանվի, որից հետո պետք է պահպանել մնացած շենքերը, քանի դեռ մշակնախը դրանք քանդելու հրաման չի տվել:
Չուտես, չխմես, Ալիևի ելույթը լսես: Իլհամի բառերով ինքն ու դեմոկրատիան հալալ ախպերներ են, որովհետև դեմոկրատիայի պապան «ГЕЙдарчикна»: Էս դեռ հեչ, բա սրանց պատմության ուսուցչուհին տեսնես ո՞վ ա եղել: Եվրոպան ո՞նց կարա էս հիվանդ մարդուն լսի: Ինքը չգիտի, որ հայերը մի քանի հազարամյակ է՝ բնակվում են իրենց պատմական հայրենիքում: Էս ուղեղով ո՞նց էլ համալսարան է ավարտել:
Ըհը, Միկոյանի անունը փոխեցինք, դրեցինք Բաբաջանյան, ու ոչ մի տարբերություն չկա. պայքարողները կրկին պայքարի գլուխ են: Ուղղակի չեմ հասկանում՝ Բաբաջանյանի մասով ի՞նչ առարկություններ կան, եթե Բաբաջանյանի արձանի դեմ պայքարում եք, ուրեմն պայքարեք նաև Մարշալ Բաղրամյանի արձանի դեմ, եթե այդ ամենը չեք անում, պետք է լռեք:
Ֆուտբոլը գեղեցիկ է ամեն ինչով: Մարադոննան պատմության մեջ մնաց իր ձեռքով, Զիդանը՝ իր տեխնիկայով, Սուարեսնն էլ պատմության մեջ կմնա իր կծելով: Դե ինչ տեսնենք՝ ով կդառնա Մունդիալ 2014-ի հաղթողը:



