Սիրիայի նախագահի աշխատակազմը պաշտոնապես հերքել է Բաշար ալ Ասադի մոր՝ Անիսա Մախլուֆի մահվան մասին տարածված լուրերը՝ դրանք որակելով անհիմն: Թեման արաբական լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում շրջանառվել է դեռևս հունիսի 22-ից: Նշվում էր, թե իբր Անիսա Մախլուֆը մահացել է սրտի կաթվածից:
Վերոնշյալը Սիրիայի նախագահի մոր մասին նման բնույթի լուրերի տարածման առաջին դեպքը չէ. այդ երկրում հակամարտության բռնկվելուց ի վեր բազմիցս են տարածվել տեղեկություններ Մախլուֆի՝ երկրից փախուստի դիմելու, նրան տեղափոխող ավտոշարասյան վրա իրականացված հարձակման, առողջական վիճակի վատթարացման, անգամ մահվան մասին:
Ինչպես երևում է, հերթական անգամ ականատես ենք լինում ապատեղեկատվության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել