Emedia.am-ը գրում է.

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման Սպիտակ տանը կայացած Աշխատավորական ընտանիքների կուսակցության գագաթնաժողովի ժամանակ պատասխանելով ABC News-ի լրագրող Ռոբին Ռոբերթսի հարցին` արդյոք պետք է, որ երկիրն ունենա կին ղեկավար, հայտարարել է, որ դա պետք է տեղի ունենա «որքան հնարավոր է շուտ»:

CBS News-ի հաղորդմամբ` ԱՄՆ գործող նախագահի տիկնոջ այս մեկնաբանությունը բուռն ծափահարություններ է առաջացրել: Միշել Օբաման պարզաբանել է, որ երկրին անհրաժեշտ է մեծ փորձով առաջնորդ` անկախ նրանից, թե նա ինչ սեռի է պատկանում: «Այդ աշխատանքը պետք է կատարի նա, ով դրան ավելի լավ է պատրաստ, և ես կարծում եմ, որ մենք ունենք մի քանի տարբերակներ, այդպես չէ՞»,- նշել է Օբաման:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել