Աշխարհի առաջնությունը շատ անհաջող մեկնարկած Հունաստանի հավաքականը կարող է խմբային մրցաշարում խփած ընդամենը մեկ գնդակի շնորհվ նվաճել մեկութերորդ եզրափակչի ուղեգիր:
Համենայն դեպս, նման զարգացում կլինի, եթե 42-րդ րոպեին Անդրեաս Սամարիսի՝ Կոտ դը Իվուարի դարպասն ուղարկած գոլը հաղթանակ պարգևի հույներին:
Հատկապես որ Ճապոնիա-Կոլումբիա խաղում՝ առաջին կեսից հետո, 1:1 հաշիվ է, ինչը դարձյալ ձեռնտու է հույներին:
Եթե Հունաստանի հավաքականը հաղթի, ոչ միայն կփրկի իր դեմքը, այլ նաև եվրոպական ֆուտբոլի, որի շատ ներկայացուցիչների համար այս առաջնությունը շատ անհաջող է դասավորվում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=679023222147225&set=np.30978279.100003713196176&type=1&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



