Emedia.am-ը գրում է.

Խոյ

Դուք պետք է գերուշադիր լինեք ձեր մտերիմների նկատմամբ: Կենտրոնանալով սեփական խնդիրների վրա՝ դուք կարող եք ձեր ուշադրությունից բաց թողնել ինչ-որ խիստ կարևոր բան: Բացառված չեն լուրջ անախորժություններ սիրելիի հետ, ապագայի պլանների քննարկումը կարող է հանգեցնել լուրջ տարաձայնությունների: Ամեն իրավիճակում աշխատեք պահպանել 
սառնարյությունը, թե չէ անզգույշ խոսքի կամ քայլի պատճառով կարող են լրացուցիչ դժվարություններ առաջանալ ձեզ համար:

Ցուլ

Օրը հաճելի է: Դուք ստիպված չեք լինի տքնել ցանկալիին հասնելու համար, հաղթանակները տրվում են հեշտությամբ, ուղղակի մի քիչ հնարամիտ պետք է լինեք: Պլանների իրագործմանը ձեռնամուխ եղեք միանգամից, առանց հապաղելու, միայն այդ դեպքում արդյունքներ կգրանցեք: 
Անձնական կյանքում ևս ամեն ինչ հարթ է: Ձեզ ոչ միայն սիրում են ու աջակցում, այլև հասկանում են կես խոսքից: Հիանալի օր է ուղևորությունների, ընտանեկան հանգստի համար: Տրամադրության բարձր աստիճանը կպահպանվի առանց լուրջ ջանքերի:

Երկվորյակ

Գործնական լուրջ առաջընթաց սպասվում է բոլոր նրանց, ովքեր կարողանում են գործել ինքնուրույն: Իհարկե, կգտնվեն նաև մարդիկ, ովքեր կարող են ձեր փոխարեն կատարել բարդ հանձնարարությունները, և դուք լիիրավ կկարողանաք կենտրոնանալ հանգստի ու զվարճանքների վրա: Ռոմանտիկ հարաբերությունների միջև առաջացած անդունդը ավելի լուրջ կլինի, եթե դուք սիրելիին անհրաժեշտ ուշադրության չարժանացնեք: Ականջ դրեք այլոց 
խորհուրդներին, տեսակետներին, պայքարեք վտանգավոր սովորությունների դեմ:
 
Խեցգետին

Շատ առումներով դրական օր է: Զգայական ֆոնը բարենպաստ է, դուք բարեհաճ եք շրջապատի նկատմամբ, հեշտությամբ եք ընդհանուր լեզու գտնում նոր ծանոթների հետ: Հնարավոր են ռոմանտիկ ապրումներ, խոստումնալից հանդիպումներ: Դուք հակված եք արագացնել 
իրադարձությունների ընթացքը, բայց այսօր դա կործանարար կլինի հետագա զարգացման համար: Աշխատանքի մեջ ևս հնարավոր են հաջողություններ: Դուք հնարավորություն կունենաք ցուցադրել գործընկերներին ձեր մասնագիտական որակները: Հարաբերականորեն ոչ բարենսպատ է միայն ֆինանսական վիճակը:
 
Առյուծ

Իջել է կենսական ներուժի մակարդակը, Առյուծները պետք է հետևեն իրենց առողջությանը, հրաժարվեն ձանձրալի բարդ աշխատանքներից: Իսկ գործնական շփումների տեսանկյունից բավականին լավ օր է՝ առանց լարման ու անախորժությունների: Ֆինանսական ճակատում ամեն ինչ կայուն է, բարենպաստ գործարքներ ու պայմանավորվածություններ ձեռք բերելու համար: 
Ընտանիքում հնարավոր են վեճեր, հարազատներին դուր չի գալիս որոշ հարցերում ձեր վարքագիծը ու իրենց թույլ են տալիս քննադատական արտահայտություններ ձեր հասցեին:

Կույս

ուք լի եք էներգիայով, բայց ոչ միշտ եք ունակ այն ուղղորդել ու ծառայեցնել բուն նպատակին: Հիշեք, որ այսօր առավել քան կարևոր են ձեր գործերը: Ձեզանից պահանջվում է դասավորել 
կողմնորոշիչները ու պլանավորել օրն այնպես, որ կարողանաք իրագործել բոլոր մտքերն ու գաղափարները: Ծախսերը անսպասելիորեն կարող են շատ լինել՝ պայմանավորված ոչ միայն ձեր, այլև ուրիշների պահանջմունքներով: Հիանալի օր է ճամփոդելու, իրավիճակը փոխելու, ինչպես նաև հին սովորություններին հրաժեշտ տալու համար:
 
Կշեռք

Բարդ օր է: Գլխավոր խնդիրը նրանում է, որ դուք ճշմարիտ առաջնահերթություններ եք մշակել, բայց ընտրում եք սխալ ուղիներ դրանց հասնելու համար, արդյունքում հայտնվում եք հին սխալների շրջապատում: Կարևոր է ականջ դնել մարդկանց խորհուրդներին, հատկապես եթե 
խոսքը վերաբերվում է աշխատանքին: Ընտանեկան գործերում դուք հակված եք հենվել միայն սեփական ինտուիցիայի վրա, ինչը ոչ միշտ է ձեր օգտին լինում: Այսօր ծայրահեղ խորհուրդ չի տրվում խախտել սովորությունները ու կաննոները, սկսել որևէ մասշտաբի հեղափոխություն: Կենսական տոնուսը ցածր է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել