Civilnet.am-ը գրում է.
Մունդիալ 2014-ի խմաբյին փուլում անհաջող ելույթից հետո հայրենիք վերադառնալու ժամանակ կայծակը հարվածել է Իսպանիայի հավաքականի ինքնաթիռին: Այս մասին հաղորդում է Eurosport-ը:
Դեպքը տեղի է ունեցել Մադրիդում, վայրէջքից մի քանի րոպե առաջ: Ավիաընկերության մամուլի քարտուղարը հայտնել է, որ բարեբախտաբար կայծակի հարվածից հետո ինքնաթիռը չի խափանվել և ուղևորներից ոչ ոք չի տուժել:
Հիշեցնենք, որ 2010 թ. Աշխարհի չեմպիոնները Մունդիալ 2014-ի B խմբում զբաղեցրին երրորդ տեղը` 1/8 եզրափակչի ուղեգրերը զիջելով Հոլանդիային ու Չիլիին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել