ԱԱ-2014. Սուարեսը կկծի մրցակցին. Երկրպագուն հաղթել է 175 գործակցով խաղադրույքը (Լուսանկար)Armsport.am-ը գրում է.

Աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրի՝ Իտալիա – Ուրուգվայ (0-1) խաղում, ուրուգվայցիների հարձակվող Լուիս Սուարեսը խաղային դրվագում կծեց մրցակցի պաշտպան Ջորջիո Կյելինիի ուսը:

Մի նորվեգացի 32 նորվեգական կրոն գումարային չափով խաղադրույք է կատարել, որի համաձայն՝ Սուարեսը Աշխարհի առաջնության ժամանակ կկծի մրցակցին: Խաղադրույքը գնահատվում էր 175 գործակցով: 

Արդյունքում՝ վերջինս շահել է 5600 նորվեգական կրոն, որը համարժեք է 900 դոլարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել