Երկրորդ համերգը սկսվեց առաջինից անմիջապես հետո եւ դրա կատարողները գրեթե բոլոր հավաքվածներն էին, որոնք հարվածային գործիքի պես օգտագործեցին թիթեղյա այն պարիսպը, որով քաղաքապետարանը փորձում է ծածկել ու թաքցնել Երեւանի ոչնչացումը: Հարվածները լսվում էին ողջ քաղաքի կենտրոնով, կատաղացնելով ոստիկաններին ու տհաճություն պատճառելով կողքի «Բոհեմ» սրճարանում կյանքն ըմբոշխնող քաղքենիներին: Մի քանի քաջ տղաների հետ դիմադրության առաջին գծում կրկին մեծամասամբ հայ աղջիկներն էին: Իսկ տղամարդկանց մեծամասնությունը կրկին բարիկադների հակառակ կողմում է` կամ սրճարաններում, կամ խոպանում, կամ էլ ոստիկանական շղթաներում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigrankhzmalyan/posts/780475741985982?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել