Ամեն օր հեռուստացույցից մեզ են նայում խեղճ գյուղացիների դառնացած հայացնքերը. բերքը մնացել է դաշտերում. պետությունը, որ խոստացել էր մթերել գյուղացիների բերքը, իր խոստումը չի կատարել: Ամեն օր գրեթե բոլոր մարզերի գյուղացիները այդ խնդրի շուրջ իրենց բողոքն են արտահայտում բայց ասողին լսող է պետք: Կարճ ասած պետությունը բռնել է իր ժողովրդին սովի մատնելու ուղղին: Խեղճ ժողովուրդը դոլարի ցածր կուրսով գյուղատնտեսական վարկեր են վերցրել, որպեսզի մշակեին իրենց հողերը, այն հույսով, որ այս տարի պետությունը կօգնի իրենց մի քիչ ոտքի կանգնել: Իսկ հիմա դոլարի բարձր կուրսով են վարկերը վճարելու, ինչպես ասում են, կարկուտը ծեծած տեղն է ծեծում:
Փաստորեն, պետությունը սիրով գյուղացիներին տալիս է գյուղատնտեսական վարկեր և խոստանում, որ կմթերի իր ստացած բերքը: Իսկ այսօր գյուղացիները կնգնել են փաստի առաջ: Լավ հիմա որտեղից պետք է վճարի այդ վարկերը…. Պետությունը թուլացնում է իր ժողովրդին…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: