Եթե մեզ ասում են` քսան միլիարդ դրամի ճեղքվածք կա էներգահամակարգում, սակայն ՀԷՑ տնօրենը ստանում է ամսեկան քառասուն միլիոն դրամ աշխատավարձ, ուրեմն կներեք էլի, ինչի՞ համար ես պիտի վճարեմ, որ ինքը իմ երկու հարյուր վաթսուն ամսվա, այսինքն` մոտ քսաներեք տարվա հասանելիք աշխատավարձը ստանա մեկ ամսում: Այս դեպքում թող կրճատեն այս գերուռճացված հաստիքներն ու աշխատավարձի չափերը բերեն խելամիտ վիճակի ու տնտեսման միջոցով ճեղքվածքը փակեին: Ինչի՞ պիտի ես ավել գումար վճարեմ, որ ոմանք ամիսը քառասուն միլիոն ստանան: Չեն ուզում, թող չաշխատեն: Սա արդեն սոցիալական գերբևեռացում է ու հիպերանարդարություն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nargabi1990/posts/705278719538174
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել