«Պատգամավոր, ապարանցի Լյովա Խաչատրյանը, ընդդիմության ցավին անտեղյակ, դավին անհաղորդ, քաղհան է անում: Մինչ քառյակը, այդ թվում իր՝ ԲՀԿ կուսակցությունը, որոշել է ՀՀԿ-ին հերթական քավարանով անցկացնել, անգամ ՍԴ դիմել, շաբաթ օրը խորհրդարանում կեղծիքներով քվեարկություն իրականացնելու և պարտադիրն ընդունելու հետ կապված, պատգամավորն ասում է. «Ամառ օրով ի՞նչ սահմանադրական, լոբի եմ ցանել, հիմա էլ քաղհան եմ անում, էնքան հաճելի ա, մանավանդ տրամադրությունս էլ շատ ընկած ա՝ երեկ չկարողացա ոչ Կարլսենին կրեմ, ոչ Արոնյանին, անտրամադիր եմ ու ըտենց հարցերով տրամադրված չեմ զրուցել: Էսօր պարտադիրի օր չի, քաղհանի օր է»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել