Սուդանի դատարանը վճռել է ազատ արձակել 27-ամյա Մերիամ Էհեյ Իբրահիմին, ով ավելի վաղ մահապատժի էր ենթարկվել, քանի որ չէր հրաժարվել քրիստոնեությունից` հաղորդում է Reuters-ը: Հունիսի սկզբին, երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբդուլահ ալ-Ազրեգը հայտարարել է, որ Սուդանի իշխանությունները բոլոր քաղաքացիներին երաշխավորում են կրոնի ազատությունն ու մտադիր են պաշտպանել կնոջը: Քրիստոնեություն դավանող Իբրահիմը դատապարտվել էր մտրակի 100 հարվածի և կախաղան հանելու տարբերակով մահապատժի՝ իսլամից հրաժարվելու և արտաամուսնական կապի մեջ մտնելու համար: Չնայած, որ կինն ամուսնացած է ԱՄՆ-ի քաղաքացու հետ` Սուդանի շարիաթի դատարանը հրաժարվել է ճանաչել դրա օրինականությունը: Այդ գործի լսումների ժամանակ Իբրահիմը հայտարարել է, որ մուսուլման հոր հեռանալուց հետո իրեն դաստիարակել է քրիստոնյա մայրը և ինքը դավանում է հենց այդ կրոնը: Սակայն, ըստ դատարանի, մուսուլմանի դուստր լինելով, կինը պարտավոր է իսլամ դավանել: Այդ կերպ նրան դավաճան են համարել և մի քանի օր ժամանակ տվել քրիստոնեությունից հրաժարվելու համար, բայց նա մերժել է այդ առաջարկը: Դատավճռի հրապարակումից հետո կինը գտնվել է մահապարտների խցում: Իբրահիմի հետ այնտեղ է եղել նրա 20 ամսական տղան, իսկ մայիսի 24-ին նա դուստր է ունեցել:
1in.am-ը գրում է.