Tert.am-ը գրում է.

Փեսացուներ` ձիերով, հարուստ հարսնացուներ, պսակադրության շքեղ ու զանգվածային արարողություններ և շատ ավելին կարելի տեսնել աշխարհի տարբեր անկյուններում անցկացվող հարսանիքներում:

Հարսանիքը նոր ընտանիքի ծնունդն է, օր, երբ երկու սիրող սիրտ միավորվում է պաշտոնական կապով և հայտարարվում այր ու կին: Հարսանեկան արարողություններն ու ավանդույթները տարբերվում են երկրից երկիր՝ յուրաքանչյուրն էլ հետաքրքիր իրենց բնորոշ տարրերով: Այս մասին գրում է Bigpicture.ru-ն և ներկայացնում աշխարհի տարբեր վայրերում տեղի ունեցած հարսանիքներն՝ իրենց յուրօրինակ ավանդույթներով:

1. Հանշույ դինաստիային պատկանող կարմիր հանդերձով նորապսակները խոնարհվում են միմյան առաջ՝ չինական ավանդական հարսանեկան արարողության ժամանակ: Զանգվածային հարսանիքին մասնակցում է 130 զույգ՝ ողջ Չինաստանից:

weddings01 Как проводят свадьбы в разных странах


2. Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում ամեն տարի անցկացվող «Հարսնացուների շքերթի» մասնակցուհին: Շուրջ 100 երիտասարդ ամուսնացած կին հարսանյաց կամ երեկոյան զգեստ է հագնում՝ կրկին վերապրելու իր հարսանիքի օրվա հաճելի զգացողությունները:

weddings02 Как проводят свадьбы в разных странах

 

3. Հարսանյաց արարողություն Լաս Վեգասի կայանատեղիներից մեկում՝ հատուկ պատրաստված բեռնատարում:

weddings03 Как проводят свадьбы в разных странах


4. Հնդկաստանի Քաշմիր նահանգում փեսացուն իր հարսանիքից հետո տուն է վերադառնում: Նա ներկայացնում է փոքրաթիվ էթնիկ համայնքը, որն ամբողջ ամառ զբաղվում է անասնապահությամբ և տուն է վերադառնում միայն ձմռանը:

weddings05 Как проводят свадьбы в разных странах


5. Հարսն ու փեսան աղոթում են հարսանյաց արարողության ժամանակ` Իսլամաբադի քրիստոնեական եկեղեցում, Պակիստան:

weddings06 Как проводят свадьбы в разных странах


6. 75-ամյա կինը համբուրում է 87-ամյա ամուսնուն: Զանգվածային հարսանյաց արարողություն է անցկացվել Հոնդուրասում, որին մասնակցել է տարբեր տարիքի 412 զույգ:

weddings07 Как проводят свадьбы в разных странах


7. Սոմալիի ոստիկանը՝ երիտասարդ կնոջ հետ պսակադրության արարողությունից հետո: Նախկինում այս շրջանը գտնվել է «Ալ-Կաիդայի» վերահսկողության տակ, և այստեղ արգելված են եղել ցանկացած տեսակի հասարակական միջոցառումները:

weddings09 Как проводят свадьбы в разных странах


8. Նորապսակները հարսանյաց լուսանկարներ են անում Շանհայի փողոցներում:

weddings10 Как проводят свадьбы в разных странах


9. Չին նորապսակները լուսանկարվում են խորհրդանշական արարողության ժամանակ: 15 զույգ, որոնք արդեն ամրապնդել են իրենց հարաբերություններն ամուսնական կապերով, մեկնել են Գերմանիա՝ կրկնելու իրենց երդմնակալությունը Նոյշվանշտայն ամրոցում, որը Եվրոպայի ամենահայտնի տեսարժան վայրերից է:

weddings12 Как проводят свадьбы в разных странах

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել