ԻՔՍ ՖԱԿՏՈՐ-ի հետ կապված գրառումիս զուգահեռ նույն նյութը ֆեյսբուքով ուղարկեցի ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ պարոն Կարեն Անդրեասյանին: Ի պաստասխան, ընդամենը հաշված րոպերներ անց պարոն Անդրեասյանը պատասխանեց` նշելով, որ իր լիազորությունների մեջ չի մտնում նման դեպքերի քննությամբ զբաղվելը և իմ ճշտող հարցին, թե իսկ ուր կարելի է դիմել, պարոն Անդրեասյանը պատասխանեց` ՀՀ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ կամ ԴԱՏԱՐԱՆ: Կարծում եմ այս նախազգուշական գրությունից հետո հերթը արդեն Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանին կդիմենք կամ, եթե իրավական գնահատակնները պատշաճեն, ու գնահատվի, որ ՀՀ քաղաքացու արժանապխատվութան ստորացում կա, որը արգելվում է Սահմանադրությամբ, ապա հարկ եղած դեպքում կիդմենք ՀՀ Սահմանադրության պահպանման ու կատարման գլխավոր երաշխավորին: Իսկ այս պահին շնորհակալությունս եմ հայտնում պարոն Կ. Անդրեասյանին
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nargabi1990/posts/704729462926433
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել