Լոս Անջելես-Երևան-Ծաղկաձոր.. ու փախանք Հայաստանից !!!! Կինս 8 տարեկանից չէր եղել Հայաստանում, համոզեցի այս ամառվա հանգիստը անցկացնենք Հայաստանում: Ծաղկաձոր, Հանքավան, Սևան, Դիլիջան, Տաթև, Արցախ: Ծաղկաձոր. Մարիոթ հյուրանոց: Բուքինգը ասեցին չի ստացվել, Ամեքս քարտով մենք վճարում չենք ընդունում, ազատ համար միայն ունենք լյուքս համարներ!!!! Կնոջս ասում եմ` տեսար, էս էլ քո դեմոկրատ ամերիկացիքտ, սկի իմեյլով չեն զգուշացնում: ՈՒՐԻՇ ՀՅՈՒՐԱՆՈՑ. ազատ տեղ ունեք ? Իհարկե համեցեք. 25.000 դրամ` լողավազան, տաղավարներ, Ամեքս-ով վճարում ընդունում ենք... ԻՀԱՐԿԵ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ(տեսնում ես հայկական հյուրասիրություն որն է) Վճարում ենք, բայց 4 տարեկան երեխային հավելավճար`4000 դրամ-դիմացը տրամադրում ենք...ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԾԱԾԿՈՑ !!!, Լողավազանը` երեխայից սկսաց, 6-ից հետո վճարովի`2000 դրամ, տաղավարում նստելը ժամը 1000 դրամ: Կին ջան դե սերվիսը տենց բանա, համարը էժան է համեմատաբար(կմկմում եմ ես): ՃԱՇ. Դե զակուսկին իրա թթվով, ռեժանով, կանաչի, զեյթուն, լիմոն չեն էլ հարցնում, պատվերը մինչև հարցնելը հետները բերում են: ՀԱՇԻՎԸ բերում են նախկինում սպիտակ եղած թղթի վրա, ինչ որ թիվ, ասենք 36 000, էտ թղթերը տենց խոհանոցի պատերին կպցրած է, նայած քանի մարդ է սնվել, տենց 2=է 36500, 3-45000 ու տենց շարունակ: ՃՈՊԱՆՈՒՂԻ. միակ զբաղմունքը, արդեն վախեցած տուրիստի համար: 4 տարեկան երեխան տոմսով- իրենք բոյով են չափում, կարաս թող ես ՏՌՈՒԲԻ տակով անցկացրու, ասում է մի ՀԱՏ պապիկ, որի թոռնիկը երևի ավելի մեծ է 4 տարեկան երեխայից, կարդալ իմացի ընդե մի տե գրածա կարդա նոր արի, ես և տղաս արդեն անցել ենք մի ՀԱՏ պապիկի թրի տակով, կնոջս չի թողնում, էտ տոմսը երեխեն անցավ, գնա տոմս առ: Հաջորդ քայլը` ետ Երևան և գրում եմ Գերմանիայից, ամենամոտ թռիչքը Հայաստանից Եվրոպա: P.S Հայաստանից էլ եմ նեղացել, ոչ միայն Հայերից:(



