Emedia.am-ը գրում է.

Շախմատի աշխարհի գործող չեմպիոն, գրոսմայստեր Մագնուս Կառլսենը, ով եռօրյա այցով Հայաստանում է, այսօր հանդիպեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

eMedia.am-ի թղթակցի փոխանցմամբ` չեմպիոնին ուղեկցում էր շախմատի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը: Վերջինս իր խոսքում շնորհակալություն հայտնեց Մ. Կառլսենին` Հայաստան այցելելու համար, ինչի արդյունքում աշխարհի չեմպիոնն իր աչքերով տեսավ, թե ինչու ենք մենք այդքան լավ շախմատ խաղում ու սիրում այս խաղը:

Աշխարհի չեմպիոնը նույնպես համաձայնեց, որ առաջին տպավորությունը` Հայաստանում շախմատի նկատմամբ մեծ խանդավառություն ու սեր կա:

«Սա մի երեւույթ է, որով կարող է զմայլվել ամբողջ աշխարհն ու հավակնել հասնել դրան` ներառյալ Նորվեգիան: Վերադարձանք շրջագայությունից, շատ գեղեցիկ տեղ էր Տաթեւը, եւ ինչ որ իմաստով ինձ հիշեցրեց հայրենիքս: Այս երկրում շախմատային մշակույթն ուղղակի ապշեցուցիչ է, եզակի երեւույթ աշխարհի համատեքստում»,- ասաց չեմպիոնը:

Շուտով Նորվեգիայում կմեկնարկի շախմատի համաշխարհային օլիմպիադան: Լ. Արոնյանը նշեց, որ Հայաստանի հավաքականի սպասումները նույնն են լինելու, ոչ մի այլ նպատակ` բացի հաղթանակից:

«Պետք է պայքարենք հաղթանակի համար, եւ շատ հաճելի է, որ լինելու ենք Նորվեգիայում, որովհետեւ այնտեղի լեռները, որոնք շատ նման են մեր հայկական լեռնեին, մեզ ուժ կտան: Երեք մրցաշար եմ իրար հետեւից անցկացրել, եւ այս 10 օրում պետք է փորձեմ վերականգնել ուժերս` օլիմպիադային լավ պատրաստվելու համար»,- ասաց Արոնյանը:

Մ. Կառլսենն իր խոսքում նշեց, որ Հայաստանը վերջերս աշխարհի լավագույն երկրներից է շախմատում` իր թիմով հանդես գալով օլիմպիադաներում եւ առաջնություններում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել