Life.panorama.am-ը գրում է.
Արդեն քանի օր է ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացնում Աֆրիկյանների շենքի մոտ՝ պահանջելով դադարեցնել շենքի ապամոնտաժումը: Ակտիվիստները գտնում են, որ ապամոնտաժումն անօրինական գործընթաց է, որովհետև 2008 թվականին ԱԺ-ը կողմից վավերացվել է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան: Կոնվենցիայի 5-րդ հոդվածում նշված է, որ յուրաքանչյուր կողմ պարտավորվում է արգելել պահպանվող որևէ հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը, բացի այն դեպքի, երբ այդպիսի հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել: Չնայած բողոքի ձայնին, պետական կառույցները դեռ չեն արձագանքել, իսկ ակտիվիստները որոշել են դիմել դատարան:
«Բարև Երևան»-ի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց , որ դատարան դիմելը արդյունքի հասնելու ձևերից մեկն է: «Այս ճանապարհն էլ պետք է փորձվի և մեր արդարադատության ու դատական ատյանների ներկայացուցիչներն էլ պետք է հասկանան, որ իրենք պարտավոր են լսել քաղաքացիական հասարակությանը ու կայացնել գործող օրենքներից միջազգային կոնվենցիայից բխող որոշումներ: Եթե դատարանն էլ կգտնի, որ ապամոնտաժումը ճիշտ է, ուրեմն մենք մեկ անգամ ևս կբարձրաձայնենք, կգոռանք, որ արդարադատություն չկա Հայաստանում»,-ասաց Անահիտ Բախշյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



