Աուտիզմ. ո՞րն է հիվանդության պատճառը և  ինչպիսի՞ նախանշաններ ունիLife.panorama.am-ը գրում է.

Աուտիզմով հիվանդների թիվն աճում է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Ո՞րն է պատճառը, զարգացման ի՞նչ փուլեր է անցնում հիվանդությունը և արդյո՞ք մեր երկրում բավարար պայմանները կան աուտիզմով հիվանդ երեխաների բուժումը լիարժեք կազմակերպելու համար: Թեմայի շուրջ Life.panorama.am-ը զրուցել է «Ս. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մանկական հոգեբուժական դիսպանսերի վարիչ Կարինե Լյուլեջյանի հետ: 

-Տիկին Լյուլեջյան, ի՞նչ է իրենից ենթադրում աուտիզմը:

-Աուտիզմը ընդհանուր զարգացման խանգարումն է: Ենթադրում  է 3 խոշոր ոլորտների խանգարում՝ հաղորդակցությունն է, սոցիալական փոխհարաբերությունները, կարծրատիպային միօրինակ վարքագիծը: Բացի դրանից ունենում են գերզգայնություն կամ գերզգայունություն, ադապտացիայի խանգարում:

-Մի քանի ախտանիշներ կթվարկե՞ք: Ծնողն ինչպե՞ս հասկանա, որ նման խնդիր կա:

-Նախ՝ առաջինը աուտիզմը բնածին հիվանդություն է և ունի պատասխանատու գեներ: Երեխան մեծանում է և արդեն իր մեջ աուտիզմ ունի, բայց մենք դա տեսնում ենք  3 տարեկանին մոտ տարիքում: Այսինքն՝ այն ժամանակ, երբ երեխան պետք է շփվի խոսք ունենա, արձագանքի, տեսնում ենք, որ դա բացակայում է: Բացահայտման ամենալավ տարիքը 2-3 տարեկանն է: Ի՞նչ է տեսնում ծնողը, որ կարողանա տարբերակել: Նախ` երեխաները աչքերի մեջ չեն նայում, խուսափում են, աչք-աչք կոնտակտը լավը չէ: Շատ ժամանակ չեն արձագանքում իրենց անվանը, կամ արձագանքում են տեղ-տեղ: Բացի այդ, այդպիսի երեխաներն իմիտացիա չեն ունենում, օրինակ, երբ ծնողն ասում է թաթիկով ցտեսություն արա կամ ծափ տուր, բայց բալիկները չեն կրկնօրինակում: Լինում է, երբ խոսքը ուշ է զարգանում, եղածն էլ շատ պարզունակ է, առանձին բառեր են արտաբերում:  Մեծերի հետ շփվում են, բայց հասակակիցների հետ չեն շփվում: Դժվար սնվող են լինում, ամեն անգամ նոր ուտելիքներ տալը խնդիր է լինում: Գերզգայուն են ձայների նկատմամբ և այլն:

-Եթե վաղ տարիքում հայտնաբերվում է դա ենթակա՞ է շտկման կամ վերականգման:

-Որքան փոքր ենք սկսում վերականգնողական գործընթացը, այդքան լավ դինամիկա է արձանագրվում: Այն  կարող է ինչ-որ չափ շտկվի, բայց երբեք մինչև վերջ անձը չի ապաքինվում: Այսինքն՝ ամբողջ կյանքի ընթացքում հետևողական աշխատանք է պետք, դա անընդհատ շարունակվող գործընթաց է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել