Ադմինիստրատիվ ռեսուրսը (բյուջետային աշխատողներ և այլն), որը այսօր, դժգոհելով և տրտնջալով, պետք է պարտադիր կերպով նպատակային սոցիալական վճար մուծի, դա նույն այն անձինք են, ովքեր ընտրությունների ժամանակ իրենց քվեն տվին այսօրվա իշխանություններին` որպես ադմինսիտրատիվ ռեսուրս:
Ուրեմն իրենք էսօր ընդամենը քաղում են իրենց իսկ արածի դառը պտուղները:
Ու ամբողջ խնդիրը նրանում ա, որ նույն այդ ադմինիստրատիվ ռեսուրսը, անգամ էսքան բանից հետո, պատերի տակ թաքուն հայհոյելով այսօրվա իշխանություններին, միևնույնն ա, հաջորդ ընտրություններին էլի որպես ադիմինիստրատիվ ռեսուրս, իր ձայնը տալու ա նույն գործող իշխանություններին..
Ու ստացվեց այ էսպիսի փակ շրջանակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել