Tert.am-ը գրում է.
Իսպանական Կաստրիլյո դե Մուրսիա բնակավայրում ամեն տարի տեղի է ունենում 400 տարուց ավելի պատմություն ունեցող El Salto del Colacho տոնակատարությունը, որը թարգմանաբար նշանակում է «սատանայի ցատկ»։
Ինչպես նշում է The Guardian-ը, միջոցառման ընթացքում գույնզգույն հանդերձներ հագած մարդիկ, ովքեր իբր սատանաներ են, ցատկում են տասնյակ նորածինների վրայով, ովքեր դրված են գետնին՝ փափուկ ներքնակների վրա։
Ցատկերից հետո փոքրիկների վրա վարդի թերթիկներ են լցնում, իսկ քահանան աղոթք է կարդում։ Հայտնի է, որ El Salto del Colacho-ի առաջին տոնակատարությունն անցկացվել է 1620թ.։
Ինչպես նշվում է՝ այս միջոցառումը պաշտպանում է փոքրիկներին չար ուժերից։






Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2014/06/23/jumping/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել