J.D. Power and Associates հեղինակավոր վերլուծական գործակալությունը հրապարակել է տարբեր ավտոարտադրողների նոր մեքենաների որակային վարկանիշը՝ համաձայն ամերիկյան ավտոշուկայում անցկացված ուսումնասիրությունների:
Դասակարգումն իրականացվել է 2014 թ. մոդելային տարվա 85 հազար ավտոսեփականատերերի շրջանում՝ շահագործման առաջին 90 օրերի ընթացքում ի հայտ եկած անսարքությունների համամասնության հիման վրա:
Դասակարգման մեջ ներառվել են 32 ավտոարտադրողներ. բրենդի դիրքը ցուցակում որոշվել է 100 մեքենաների մոտ արձանագրված անսարքությունների համադրմամբ. ըստ այդմ՝ ամենաորակյալ ավտոբրենդ է ճանաչվել Porsche-ը (74 անսարքություն), ամենաանորակը՝ Fiat-ը (206 անսարքություն):
Ընդհանուր առմամբ՝ վարկանիշային դասակարգումը հետևյալ տեսքն ունի՝

1. Porsche (74) 
2. Jaguar (87) 
3. Lexus (92) 
4. Hyundai (94) 
5. Toyota (105) 
6. Chevrolet (106) 
7. Kia (106) 
8. BMW (108) 
9. Honda (108) 
10. Lincoln (109) 
11. Audi (111) 
12. Chrysler (111) 
13. Cadillac (115) 
14. Mercedes-Benz (115) 
15. Volvo (115) 
16. Ford (116) 
17. GMC (116) 
18. Ram (116) 
19. Buick (120) 
20. Nissan (120) 
21. Dodge (124) 
22. Land Rover (127) 
23. Infiniti (128) 
24. Volkswagen (128) 
25. Acura (131) 
26. MINI (133) 
27. Subaru (138) 
28. Mazda (139) 
29. Scion (140) 
30. Mitsubishi (145) 
31. Jeep (146) 
32. Fiat (206)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել