Tert.am-ը գրում է.

«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի և իր ընկերների գործով դատավարության ընթացքում խոչընդոտվում է նիստին ներկա գտնվելու մարդկանց իրավունքը: Այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը հրավիրված մամուլի ասուլիսին: Նա նշեց, որ առաջին դատական նիստին դատարանի դահլիճն այնքան փոքր էր, որ գործով ամբաստանյալների հարազատները, մի շարք լրատվամիջոցներ հնարավորություն չունեցան մասնակցել:

«Փաստորեն ոստիկանությունը լավ էր պատրաստվել նիստին՝ խոչընդոտելով դատաքննության հրապարակայնությանը: Դատարանի հենց մուտքի մոտ արգելվում էր մարդկանց ներս մտնել: Իրենք պետք է հաշվի առնեն, որ գործ ունեն 14 ամբաստանյալների հետ: Նույնիսկ ես, որ մի փոքր ուշացել էի, դժվարությամբ կարողացա ներս մտնել: Ես սա համարում եմ հրապարակայնության խախտում, որովհետև եթե դատարանի մուտքը փակ է, ստացվում է՝ քաղաքացին իրավունք չունի ներս մտնել: Սա առաջին խախտումն է»,-ասաց նա և ընդգծեց, որ պաշտպաններից մեկը դատավորին խնդրել է դատաքննությունը մեկ այլ, ավելի ընդարձակ դահլիճում վարել, ինչը մերժվել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել