Աֆրիկյանների տան մասին բազմիցս գրվել է ՖԲ-ում ու կայքերում, բայց խնդրի լուծումը եկեք դիտարկենք իր արդյունավետության տեսանկյունից ու առանց էմոցիաների: Եթե մենք մեր խնդիրը սահմանում ենք պահպանել Աֆրիկյանների տան տեսքն ու իմաստը՝ որպես հին երևանյան բարձրաշխարհիկ մշակույթի նմուշ, ներկայացնել հին Երևանի կոլորիտը և առհասարակ այն դարձնել արժեքավոր զբոսաշրջության տեսանկյունից, ուրեմն պետք է շարժվենք հենց այդ կատեգորիաներով:

Թողնելով Աֆրիկյանների տունը բարձրահարկ մոդեռն շինությունների արանքում՝ մենք ամենևին չենք ներկայացնում հասարակությանը նրա իրական տեսքը համապատասխան ժամանակաշրջանի համատեքստում: Ընդհակառակը, տեղի է ունենում ճաշակների ու ոճերի բախում: Մինչդեռ, այն տեղափոխելով դարասկզբի երևանյան ոճով, դիտարկենք իր արդյունավետության տեսանկյունից ու առանց էմոցիաների, ու ոգով կառուցված թաղամաս, ապահովում ենք Աֆրիկյանների տան ու առհասարակ ժամանակաշրջանի ամբողջական պատկերն ու կոլորիտը: Այսինքն՝ թաղամասն ինքը դառնում է հետաքրքիր ու տեսարժան տուրիստական վայր՝ համապատասխան ենթակառուցվածքներով:

Զբոսաշրջիկը միանգամից ծանոթանում է հին Երևանին, ոչ թե բարձրահարկ նորակառույցների մեջ թաղված ինչ-որ հին շինության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել