Նրանք ապրում են մեր կողքին՝ մեր ավագները ու սովորականի պես իրենց գործն են անում՝ փորձառու խոհեմությամբ սերմեր են քցում մեր հոգու մեջ՝ սիրո սերմեր...
Նա ապրում է մեր կողքին ՝ ապրեկցելով մեզ,
մեր Շիրակ աշխարհի փափկասուն-ուժեղ սյուն տիկինը..
Տիկին Սիրանույշ...
Սի՜րտըս երկինք է…
Աստղ ունի այնտեղ --
Գահ ունի այնտեղ։
Սիրո և մայրության առեղծվածային ջերմությամբ նա խոսում է քեզ հետ և դու կազդուրվում ես, լռում է, և լռությունն այդ դառնում է նվեր՝ անհրաժեշտ անչափ քո հոգու համար...
Լինել նրա տարածության մեջ ՝ նշանակում է լինել տիկնիկների մոլորակում, գեղանկարներին ակնդիր ու մեղեդիներին ունկնդիր, թատրոնի բույրեր ու գույներ են պտտվում քո շուրջ ու կռահում ես, որ կախարդականի ու հեքիաթային սկիզբը փնտրելու կարիք չկա, այն կնոջ մեջ է:
Կարիք կա փաստել այն մարդկանց թանկ ներկայությունը մեր օրերում, ովքեր հարուստ են անբացատրելի, անսպառ ու այդ կուտակումերը մեզ համար են:
Լավատեսության պսակով, անձրևագույն աչքերով, գունեղ մատներով ու հեքիաթից մնացած մատանիներով նա ծանոթն ու հարազատն է բոլորիս:
ժպիտներ Ձեզ, թող Ձեր հեքիաթը ավարտվի Ձեր անավարտ երազանքների իրականացումից հետո միայն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել