Ես քեզ չէի սպասում, ես քեզ այնքան վաղուց գիտեմ .. 
Ես քեզ չէի սպասում մեկ միլիոն դար .. Ես գիտեի , որ չես գալու .. ես քեզ անգիր գիտեմ .. Ու ես քեզ չէի սպասում այնքան, մինչև հոգնեցի ..
Իսկ դու դեռ կարծում ես, թե՞ ես միշտ գնում եմ մեր այգին, քեզ հիշելու..
Ես անգամ նման այգի չգիտեմ ..
Ես քեզ այնքան վաղուց գիտեմ, որ չիմանալս ավելի կարճ է .. 
Հոգուտ վրա փակում եմ աչքերս ու չեմ մտածում թե քայլերս, որ տանում են ինձ քեզնից հեռու`սխալ են .. Ոչինչ չխեղդելով ու ոչինչ չապրելով մարդիկ կարծում են, թե ճանաչեցին քեզ. առանց հեռանալու կարծում են, թե սիրեցին ... առանց սպասելու մտածում են, թե երկար սպասեցին ու հոգնեցին .. 
Ես քեզ չեմ սպասում այնպես, ինչպես ուղևորները իրենց գնացքներին.. 
Ես քեզ չեմ սպասում այնպես, ինչպես քեզ անծանոթ մարդկանցից յուրաքանչյուրը սպասում է քեզ.. 
..այնպես, ինչպես անպատասխան սերերը 
Եվ մենք անբաժան կլինենք այնքան, որքան ես որոշեմ այլևս չսպասել ..
Եվ դու դեռ կարծում ես, թե՞ սիրում եմ քեզ.. Երբ դեն եմ նետել բոլոր օրացույցները.. ու այլևս չեմ սպասում քեզ ... 
Ես անգիր գիտեմ քո ժամանման օրն ու ժամը.. 
Այնպես, ինչպես քո բույր անգիր գիտեմ ... 
Եվ դու դեռ կարծում ես, թե՞ սիրում եմ քեզ. երբ քո նվիրած վերնաշապիկով գնում են հանդիպման..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել