140621084734_separatists_621in.am-ը գրում է.

ԱՄՆ-ի վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայի արևելքում գործող անջատողականների առաջնորդների դեմ: ԱՄՆ-ում նրանց ակտիվները կսառեցվեն, իսկ քաղաքացիներին ու ընկերություններին կարգելվի որևէ գործնական կապ ունենալ նրանց հետո:

Ինչպես հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, պատժամիջոցների նոր ցուցակում հայտնվել է 7 մարդ: Նրանց թվում են՝ Լուգանսկի «ժողովրդական քաղաքապետ» Վալերի Բոլոտովը, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության նախագահ Իգոր Գիրկինը, Դոնեցկի Գերագույն խորհրդի ղեկավար Դենիս Պուշիլինը:

Ըստ ֆինանսների նախարարության ներկայացուցչի՝ բոլոր այդ մարդիկ Ուկրաինայի տարածաշրջաններում ապօրինաբար են զավթել իշխանությունը և պատասխանատու կամ մասնակից են այն գործողություններին, որոնք սպառնում են խաղաղությանը, անվտանգությանը, կայունությանը և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:

Դրա հետ մեկտեղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ռուսաստանին կոչ է արել որքան հնարավոր է՝ արագ միջոցներ ձեռնարկել Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել