Ասում են երիտհանրապետականների համար ռուսաց լեզվի խորացված դասընթացներ են կազմակերպվել: Էդ մի կողմից լավ է. ներկայիս իշխանությունների ապագա հնարավոր ոչ ու բարով ժառանգորդները գոնե ներկայիս պաշտոնավարողների մեծ մասի նման անգրագետ չեն լինի: բայց մյուս կողմից. իսկ երիտ եդինառոսսականների համար հայերենի գոնե մակերեսային խոսակցական մակարդակի ուսուցում տեսնես երբ կկազմակերպվեն. երևի աշխարհի վերջից հինգ րոպե առաջ: Ընդ որում ինչպես շեշտվում է, ակցենտը հիմնականում խոսակցական ռուսերենի վրա է դրվելու: Ասել է թե Կիսելյովի դժգոհությունները տեղին էին ու հասան հասցեատերերին, իսկ մեր կողմի ամենատարբեր պաշտոնյաների «ընդվզումները» մեղմ ասած մեյմունությունների մակադրակից վեր չեն բարձրանում:
Բայց ինչու ենք զարմանում. չէ որ ինչպես իրավամբ նկատում է «ՉԻ»-ն - Կենտրոնից իջեցված որոշումներն անշեղորեն կենսագործելն, իհարկե, սուրբ գործ է. ՀՀԿ կոմսոմոլը պարտավո՛ր է տիրապետել Եվրասիական պետության աշխատանքային լեզվին: Զարմանալի է միայն, որ ՀՀԿ երիտթևը նման մի դասընթաց էլ տաքսու վարորդների համար չի կազմակերպել: Չէ՞ որ վաղը-մյուս օրը Մոսկվայից կարող է նոր «ռևիզոր» գալ ու տաքսի նստել: «Ռուս գործընկերների» հետ շփումների ժամանակ ՀՀԿ ներկայացուցիչները, որպես կանոն, չեն խոսում, միայն գլուխները կախ ուշադիր լսում են: Այնպես որ երիտհանրապետականներին ոչ թե խոսակցական, այլ լսակցական ռուսերենն է պետք: Որպեսզի լսածը հասկանան ու իմանան, թե երբ է պետք գլխով անել, երբ՝ ծափ տալ»,–գրում է թերթը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nargabi1990/posts/703497069716339?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել