Ուկրաինական թնջուկը, ինչպես և սպասելի էր, սկսում է կամաց-կամաց հանգուցալուծման փուլ մտնել` մեղմ ու հեզասահ կերպով: Մի կողմից նորընտիր նախագահ Պետրո Պորոշչենկոն փորձում է լուծման իր եղանակները գործի դնել, մյուս կողմից ռուսական կողմն իր մեխանիզմներն է աշխատեցնում: Արդեն իսկ, ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը, վկայելով ՌԴ Հետախուզական կոմիտեի պաշտոնական նախագահ Վլադիմիր Մարկինին, միջազգային հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, ինչպես նաև Դնեպրոպետրովսկի մարզի նահանգապետ, օլիգարխ Իգոր Կոլոմոյսկու հանդեպ՝ որպես ռազմական հանցագործներ: Ի դեպ, երկուսն էլ կիևյան խունտայի հենասյուներից են, ու եթե Մոսկվային հաջողվի չեզոքացնել այս երկուսին, ապա կարելի է ասել՝ ուկրաինական խունտան կիսով չափ կլինի վնասազերծված:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nargabi1990/posts/703428923056487?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել